Հայր Ասողիկը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանին հրավիրել են Քննչական կոմիտե։ 

Հայր Սուրբը հարցաքննության է հրավիրվել։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն Aysor.am-ին հրաժարվեց մեկնաբանություն տալ։

«Չենք մեկնաբանում»,- ասաց նա։

Հայր Ասողիկի հարցաքննությունը կապ ունի Սուրբ Գեղարդի շուրջ մամուլում հայտնված տեղեկությունների հետ:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ նշված դեպքի հանգամանքները քրեական վարույթի շրջանակում քննության առարկա է։

Այս թեմայով
am