Զինծառայողների 73 տոկոսը հաղթահարել է ատեստավորման շեմը. նախարար
Պաշտպանության նախարար Սուրեն պապիկյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ շատ է կարևորում ատեստավորման գործընթացը։
«Սա մի ծրագիր է, որի մասին արդեն բոլորը գիտեն, բայց մանրամասներին, գուցե, ոչ բոլորն են տիրապետում։ Սրա արդյունքում ատեստավորվող զինծառայողները կարող են իրենց աշխատավարձին ավելացնել 205-ից 470 հազար դրամ աշխատավարձ։ Սա էական բավարարում է և մեծապես փոխել է պատկերացումը բանակի մասին։ Սա նաև զինծառայողների մոտիվացիայի և վերաբերմունքի մասին է, որը էապես փոփոխության է ենթարկվել։ Կարող եմ նշել, որ ներդրման պահից մինչև հիմա մասնակցիների 73 տոկոսը հաղթահարել է ատեստավորման շեմը։ Սա էական արդյունք եմ համարել, եթե հաշվենք, որ սկզբնական շրջանում այդ թիվը բավականին քիչ էր»։