Հիմա նախագծի պատրաստման ժամկետ ասեք, բոլորը լսում են ուղիղ եթերով. Ավինյանը՝ մետրոյի Աջափնյակի կայարանի մասին

Փաստաթղթի նախագծի պատրաստման ժամկետ խնդրում եմ ասեք, բոլորը լսում են ուղիղ եթերով: Փետրվարի 1-ին գործակարգավարական նիստին զեկուցելու եք, որ քաղաքապետարանից նախագծի փաստաթուղթն ուղարկվել է կառավարություն: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով մետրոյի Աջափնյակի կայարանի մասով ներկա պահին ընթացող գործընթացին:

Խոսելով ընթացքի մեջ գտնվող մետրոյի կայարանի աշխատանքների մասին՝ գործակարգավարական նիստի ժամանակ աշխատակիցը նշեց, որ ֆինանսավորումը նախատեսվում է միայն ՀՀ-ի կողմից, միջազգային գործընկերների հետ ներկա պահին ֆինանսավորում նախատեսված չէ. «Ուզում եմ խոսել 3 խոշոր ստրատեգիական նշանակություն ունեցող ծրագրերի մասին՝ մետրոյի Աջափնյակ կայարանը, մետրոյի Սուրմալու կայարանը և էլեկտրական շարժունակությունը: Աջափնյակ կայարանի մասով մենք ներդրումային ծրագրով կազմված ունենք գնահատված 98 մլրդ դրամ, այս պահին ֆինանսավորումը նախատեսված է ՀՀ կառավարության կողմից, որևէ միջազգային գործընկերների հետ կամ վարկային գործիքակազմով ներկա դրությամբ ֆինանսավորման խոսակցություն չի գնում:

Այս թեմայով
am