Ամանորյա տոների կապակցությամբ ԵԿՄ վարչության նախագահի այցը դիրքեր

Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ԵԿՄ վարչության նախագահը այցելել է Հայաստանի Հանրապետության սահմանային դիրքեր։ Այցի ընթացքում նա հանդիպել է ծառայություն իրականացնող զինծառայողների և կամավորականների հետ, շնորհավորել նրանց գալիք տոների առթիվ և փոխանցել բարեմաղթանքներ՝ խաղաղության, անվտանգ ծառայության և անփորձանք վերադարձի համար։

ԵԿՄ վարչության նախագահը բարձր է գնահատել դիրքերում կանգնած անձնակազմի նվիրվածությունն ու հայրենասիրությունը՝ ընդգծելով, որ նրանց ծառայությունը կարևոր նշանակություն ունի երկրի անվտանգության և խաղաղ կյանքի ապահովման գործում։ Այցի շրջանակում քննարկվել են նաև ծառայության ընթացքին, սոցիալական պայմաններին և առկա խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր։

Այցը նպատակ ուներ ամրապնդել ԵԿՄ-ի և սահմանային դիրքերում ծառայություն իրականացնող անձնակազմի միջև կապը, ինչպես նաև ընդգծել կամավորական շարժման շարունակական աջակցությունը հայրենիքի պաշտպաններին։

Մանրամասները՝տեսանյութում

Այս թեմայով
am