ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ, կոտայքցիներ,

ևս մեկ տարի մոտենում է ավարտին:

???????? Անցնող տարին Կոտայքի մարզի համար եղել է կարևոր ծրագրերի իրականացման տարի: Այն նշանավորվել է ձեռքբերումներով, տարբեր ոլորտներում արձանագրված հաջողություններով և հաղթանակներով:

Մարզում իրականացվել և շարունակվում են կյանքի կոչվել մեր բնակիչների կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերը, իսկ համայնքներում ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով շարունակվել են կարևոր ենթակառուցվածքների արդիականացման, համայնքների կայուն և համաչափ զարգացման, կրթության, առողջապահության ոլորտների բարելավմանն ուղղված ծրագրերը:

2025 թվականին մարզում շահագործման ենք հանձնել նոր կառուցված մանկապարտեզներ, 2 դպրոց:

Մարզի համայնքներում ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրով այս պահին էլ ընթացքի մեջ են շուրջ 10 դպրոցների կառուցման և 8-ի վերանորոգման աշխատանքները: 

Կոտայքի մարզը տարին բավականին լավ ցուցանիշներով է ամփոփում։ Համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման մասով ունենք բարձր կատարողականներ:

Մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման մասով ապահովել ենք 100% կատարողական։ Սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման կատարողականը ևս 100% է։

Սիրելինե՛րս,

ամենասպասված և ընտանեկան տոն լինելուն զուգահեռ Նոր տարին նաև արվածն ու չարվածն ամփոփելու, բացթողումների մասին խորհելու և ձեռքբերումներն արժևորելու առիթ է: 

Գալիք տարում ևս Կոտայքի մարզպետի աշխատակազմը շարունակելու է հետևողականորեն իրականացնել պետական ծրագրերի արդյունավետ իրականացման, նոր նախաձեռնությունների կյանքի կոչման և մարզի զարգացմանն ուղղված իր գործառույթները:

Թող Նոր տարին լինի նոր հնարավորությունների, համախմբված աշխատանքի տարի՝ ի նպաստ մեր սիրելի մարզի կայուն զարգացմանն ու առաջընթացին: Վստահ եմ, որ միասնական ջանքերով 2026 թվականին կշարունակենք շենացնել Կոտայքի մարզն ու մեր համայնքները՝ ստեղծելով արժանապատիվ ապագա մարզի յուրաքանչյուր բնակչի համար: 

Եվ, իհարկե, եկող տարի նունպես առաջին տեղում լինելու է մեր քաղաքացիների ձայնը:

Սիրելի' կոտայքցիներ, թող գալիք տարում ձեր տներում տիրի ջերմություն, ուրախություն և հավատ վաղվա օրվա հանդեպ, թող Նոր տարին ձեր ընտանիքներին բերի սեր, բարօրություն և ժպիտներ, իսկ մեր երկրին՝ խաղաղություն:

Ցանկանում եմ, որ բոլորս 2026 թվականին ավելի շատ սիրենք միմյանց, ավելի համախմբվենք, ավելի հզորանանք և մեր անխոնջ ու անտրտունջ աշխատանքով շենացնենք մեր երկիրը, մարզը, համայնքը՝ հանուն մեր երեխաների լուսավոր ապագայի, հանուն հզոր և ապահով Հայաստանի Հանրապետության ու հանուն այն տղաների, ում կյանքի գնով այսօր կարողանում ենք դիմավորել Նոր տարին:

???????? Խոնարհում բոլոր ընկած տղաների հիշատակին և փա'ռք կյանքի գնով պետական սահմանը պահած և այս պահին սահմանին կանգնած բոլոր զինծառայողներին:

Սեր, խաղաղություն բոլորի ընտանիքներում:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Այս թեմայով
am