Ամերիաբանկը միացել է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրին

Ամերիաբանկը միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 թվականիդրամահավաքին և 5 միլիոն ՀՀ դրամ է նվիրաբերել Սյունիքի մարզի Սպանդարյանի ջրանցքիվերակառուցման ծրագրին։ 

Բանկի կողմից իրականացված նվիրաբերությունը կուղղվի Սպանդարյանի ջրանցքի վթարվածհատվածների վերականգնմանը, ինչը հնարավորություն կտա վերականգնել ոռոգման համակարգըև ապահովել ջրի հասանելիությունը Սյունիքի մարզի մի շարք համայնքների համար։ 

Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման նախաձեռնությամբ հանդես է եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ հաշվի առնելով, որ ջրանցքը ներկայումս մինչև 70 տոկոսովվթարված է, ինչի հետևանքով Սյունիքի մարզի մի շարք բնակավայրեր զրկված են ոռոգման ջրից։Ծրագրի իրականացումը նպատակ ունի ապահովել ջրային անվտանգությունը, խթանելգյուղատնտեսական արտադրությունը և ստեղծել կայուն տնտեսական զարգացման պայմաններտարածաշրջանում։ 

Այս թեմայով
am