Էջմիածնի Մայր տաճարում տարեվերջյան պատարագն է վեհափառի մասնակցությամբ

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում և հայ առաքելական մյուս եկեղեցիներում այս պահին տարվա վերջին Սուրբ պատարագն է մատուցվում։ Մայր տաճարում պատարագը մատուցում է Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Պատարագին մասնակցում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ 

 

Միաժամանակ, պատարագ է մատուցվում Կոտայքի մարզի Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու մի քանի պաշտոնյաներ։

 

 

Այս թեմայով
am