Ջերմուկ, Չարենցավան և Հրազդան քաղաքներում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

 

Վարդենիսի տարածաշրջանում, Ջերմուկ, Չարենցավան, Հրազդան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:

 

Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 

«Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշում են ծառայությունից։

 

Լարսի մասին

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Այս թեմայով
am