Րոպեներ առաջ Տեր Վրթանես-ի հետ տեսակապով շփվեցի. ժայռի պես ամուր է. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրել է.

«Րոպեներ առաջ Տեր Վրթանես-ի հետ տեսակապով շփվեցի: Մեր ուժեղ Տեր Հայրը ժայռի պես ամուր է, իրեն բնորոշ հումորով է վերաբերվում կատարվածին ու աղոթում է բոլորիս համար:

Տեր Հորն արևշատություն ու առողջություն թող տա ամենակարող Տերը, նա դեռ հայ հոգևոր կյանքում շատ անելիքներ ունի՝ չկասկածեք: Մենք էլ ամուր կանգնած ենք մեր Եկեղեցու, ազգային արժեքների, հոգևորականների ու Վեհափառ Հոր կողքին:

 

Առողջ եղիր Տեր Հայր ջան:

ՊԻՆԴ ԿԱ՛Ց»:

 

Հիշեցնենք,որ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանի սիրտը  վիրահատել են:

Այս թեմայով
am