Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը Մայր Աթոռի կողքին է՝ բացի Գևորգ Սրբազանի եղբորից
Մոսկվայի հայկական եկեղեցին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Թեմի հոգևորականները, բացառությամբ Մոսկվայի Սբ. Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Հակոբ քհն. Սարոյանի, միակամ հայտնում են, որ անսասան ու անվերապահ հավատարմությամբ կանգնած են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, նրա ուխտապահ հոգևորականության և Սբ. Գրիգոր Լուսավորչի գահի ազգընտիր հայրապետ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ինչպես նաև ՀՀ իշխանությունների կողմից բանտարկված հոգևորականների կողքին»: