«Նախարարի պայուսակին նման պայուսակ ունենալու համար բժիշկները պետք է բուժեն առնվազն 6025 հիվանդ»․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․
«Երբ բժիշկի արժեքը 200 դրամ է, իսկ նախարարի պայուսակը՝ 1,2 միլիոն
Էնդոկրինոլոգը, սրտաբանը, նյարդաբանը, վիրաբույժը՝ պոլիկլինիկայում մեկ հիվանդին ընդունելու համար պետական պատվերով ուղեգրումից ստանում է մինչև 200 դրամ։
Իսկ նախարարի պայուսակին նման պայուսակ ունենալու համար նրանք պետք է բուժեն առնվազն 6025 հիվանդ։
Ահա առողջապահական «արդարության» ամենակոնկրետ չափումը՝ դրամով և ցավով»։