Երեխես ժպիտով է ծնվել, ժպիտի համար անունը Սմայլի ենք դրել. ՔՊ-ական պատգամավոր

Ճիշտն ասած՝ երեխուս անունն են թիրախավորել, ըստ էության, զանգել են գյուղապետարան, հարցրել, թե ինչի համար է երեխու անունը դրել Սմայլիկ, Tribune.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին՝ «Դուք  ԱԺ ելույթում ասացիք, որ Ձեր ընտանիքին, Ձեզ թիրախավորել են, դա նորից շրջանառության մեջ դրվեց և քննարկման առարկա դարձավ, ինչպե՞ս են թիրախավորել Ձեզ և Ձեր ընտանիքին»։

«Նախ՝ Սմայլիկ չի, Սմայլի է, բայց ամեն դեպքում, ով ում ինչ հարց ունի՝ պետք է իրար տան, ոչ թե ընտանիքին թիրախավորեն: Ես դա համարում եմ թիրախավորել ու երեք տարեկան երեխային թիրախավորելն անբարո է»,-նշել է նա:

Հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված երեխային հենց այդպես անվանակոչելը, ի՞նչն էր մոտիվացրել, որ Սմայլի են կոչել՝ պատասխանել է. «Ճիշտն ասած, ինքը ժպիտով է ծնվել, ժպիտով է ապրում, իր ժպիտի համար իր անունը դրել ենք Սմայլի, անգլերենից թարգմանած՝ ժպիտ»։

Այս թեմայով
am