«2024-ին ԶՈՒ-ում ծառայության հետ կապված հանգամանքներում գրանցվել է 27 մահվան դեպք»․ Աննա Վարդապետյան
|
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնում է դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը։ «2023 թվականին արձանագրվել էր 2358 դեպք։ Արձանագրված դեպքերից 762-ը կամ 36,4 տոկոսը եղել են պատահարներ, 1331-ը կամ 63,6 տոկոսը՝ հանցագործություններ, որոնցից 715-ը կամ 53,7 տոկոսը եղել են զինվորական, 616-ը կամ 46,3 տոկոսը՝ այլ հանցագործություններ։ 2024 թվականի ընթացքում ԶՈւ-ում ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 27 զինծառայողի մահվան դեպք, 2023-ին արձանագրվել էր 54 դեպք»,-հայտնեց դատախազը։ |