Շնորհակալություն ձեր ուժի, նվիրվածության ու անկոտրում ոգու համար, շնորհակալություն հայրենասեր, հայրենատեր զավակներ դաստիարակելու համար.Սասուն Միաքայելյան

Հայոց հերոսածին մայրեր
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության եւ գեղեցկության օրվա առթիվ:
Աստվածամոր Ավետման այս գեղեցիկ տոնի օրը ցանկանում եմ, որ Աստծո օրհնությունը լինի յուրաքանչյուրիդ օջախում:
Շնորհակալություն ձեր ուժի, նվիրվածության ու անկոտրում ոգու համար, շնորհակալություն հայրենասեր, հայրենատեր զավակներ դաստիարակելու համար: 
Թանկագին մայրեր
Դուք եք այն սյունը, որի վրա կառուցվում է ընտանիքն ու հասարակությունը։ Թող ձեզ շրջապատի սեր, խաղաղություն եւ գնահատանք ամեն օր: 
Փա՛ռք ռազմի դաշտում մեր կողքին կանգնած հերոս կանանց, 
Փա՛ռք նահատակված եւ Եռաբլուրում ննջող մեր հերոս քույրերին։
Աստված պահապան մեր ազգին, խաղաղություն մեր հայրենիքին:

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ
Սասուն Միքայելյան

Այս թեմայով
am