«Բողոքի ակցիաները կշարունակվեն»․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներ

ՀՀ կառավարությունից հրավիրել են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին՝ այսօր հանդիպելու փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ և քննարկելու նրանց պահանջները: Հանդիպմանը քննարկվել են արցախցիների միայն սոցիալական խնդիրները: Կառավարությունից հայտնել են, որ պատրաստ են շարունակել քննարկումները: «40+10» ծրագրի մասով նահանջ չի լինելու, Կառավարությունը որոշումը չի վերանայելու: Կառավարության շենքի դիմաց հավաքված արցախցիներին այս մասին հայտնեցին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները։

«Մեր դիտարկումները խորհրդում կքննարկենք, ամենայն հավանականությամբ անցնելու ենք գործողությունների»,- լրագրողների հետ զրույցում նշեցին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները՝ պարզաբանելով՝ բողոքի ակցիաները կշարունակվեն։

Այս թեմայով
am