Ստուգայցերը շարունակվում են. Երևանի քաղաքապետարանը հորդորում է չզբաղվել փողոցային առևտրով. տեսանյութ
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակում է ստուգայցեր իրականացնել մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ փողոցային առևտուրը կանխելու նպատակով:
Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, ոչ համապատասխան վայրում առևտրային գործունեություն իրականացնելու համար կազմվել է արձանագրություն, որից հետո կատարվել է ապրանքի առգրավում։
Այդպիսի միջավայրում սննդամթերքի իրացման գործընթացն առաջին հերթին վտանգում է այն քաղաքացիների առողջությունը, ովքեր գնում են տվյալ ապրանքը։ Ուստի Երևանի քաղաքապետարանը հորդորում է փողոցային առևտրով զբաղվողներին զերծ մնալ իրենց ապրանքը բացօթյա պայմաններում իրացնելուց։
Մանրամասները՝ տեսանյութում