Հայկական կողմը 5 ամիս է՝ չի վերցնում Ստեփանակերտում մահացած հայ կնոջ դին. Բաքու

Հայկական պատվիրակությունը չի արձագանքում Վերա Աղասյանի մարմինը վերցնելու հարցին։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը։
Նա հիշեցրել է, որ հայկական կողմը և անցած տարի հոկտեմբերի 20-ին Ստեփանակերտում մահացած Վերա Աղասյանի (ծնվ. 1954թ.) զավակները տեղեկացվել են ԿԽՄԿ կողմից նրա մահվան մասին։
«Իրականացվել են անհրաժեշտ բոլոր փաստագրման ընթացակարգերը՝ մարմինը հանձնելու համար, և անգամ ընթացիկ տարվա փետրվարին հարցն անմիջականորեն հասցվել է հայկական պատվիրակությանն իրազեկելուն՝ սահմանին առանց միջնորդների մասնակցության հանդիպման ժամանակ։ Սակայն հայկական կողմն արդեն 5 ամիս է՝ ոչ մի կերպ չի արձագանքում մարմինը վերցնելու հարցին»,- տեղեկացրել է նա։