«Կրթվելը նորաձև է» շարժման 19-րդ հանդիպումը` նոր ձևաչափով. լուսանկարներ
Մարտի 7-ին Մատենադարանի Հրաչյա Թամրազյան դահլիճում «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում նոր ձևաչափով ելույթ է ունեցել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։

«Քանի որ կրթարշավին մասնակցել ցանկացողների թիվն ամեն օր աճում է, որոշում կայացվեց այսօրվա 19-րդ հանդիպման ձևաչափը փոքր-ինչ փոխել և լսարանին ներկայանալ բանախոսության տեսքով: Հանդիպմանն այս անգամ ներկա էր 180 հոգի:
2 °C
search
menu

ԱԺ կին պատգամավորներն ու աշխատակիցները կպարգևատրվեն. Ալեն Սիմոնյանը կարգադրություն...

ՊՆ զորամասի հրամանատարը 2 մլն դրամի գույք է հափշտակել. վարույթի նյութերը ուղարկվել...

Աշխատանքային հանդիպում ԿԳՄՍ նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերականգնվել է Ստեփանավան քաղաքի սեփականության իրավունքը Միլիոնի փողոց 19/1 հասցեի...

Կնոջը ծեծի ենթարկած և կրակայրիչով հրկիզած ամուսինը կալանավորվել է

Համագործակցությունը միտված է ավելի կարգապահ հարաբերությունների վրա հիմնված...

Գարունը լիարժեք դիրքավորվում է. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

2024 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում մահացել է 40 զինծառայող. հայտնի են հա�...

Արալեզի նոր մանկապարտեզը կառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ucom-ը ցանցի վերազինման նոր խոշոր նախագիծ է սկսում

Բարի լույս, Երևան ջան․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

Ծառուկյանի «PR օպերացիայի» փլուզումից հետո ձեր ղալաթներն արեք առանց ՀՀ անունը...

Ամուսնու կողմից դաժան վերաբերմունքի արժանացած, ծեծված և նկուղում հրկիզված կինը...

Ավտոբուսով, քաղաքացիների հետ շփվելով՝ եկա աշխատավայր. վարչապետը տեսանյութ է...

Վարչապետն ու Պետական վերահսկողական ծառայության ղեկավարն աշխատանքային հանդիպում...

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Տիգրան Ավինյանի հետ. տեսան...

Աշխատանքային հանդիպում Առողջապահության նախարարի հետ. վարչապետը տեսանյութ է...

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձել են առաջիկա ծրագրերին՝ ռազմավարական...

Գյումրիում կձևավորվի 82, Փարաքարում՝ 16 ՏԸՀ. ԿԸՀ-ն բաշխել է նախագահների ու քարտուղարների...

Յունիբանկի «Վանաձոր» մասնաճյուղը գործում է նոր հասցեում
«Կրթվելը նորաձև է» շարժման 19-րդ հանդիպումը` նոր ձևաչափով. լուսանկարներ
07/03/2025schedule17:40

Մարտի 7-ին Մատենադարանի Հրաչյա Թամրազյան դահլիճում «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում նոր ձևաչափով ելույթ է ունեցել ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։

«Քանի որ կրթարշավին մասնակցել ցանկացողների թիվն ամեն օր աճում է, որոշում կայացվեց այսօրվա 19-րդ հանդիպման ձևաչափը փոքր-ինչ փոխել և լսարանին ներկայանալ բանախոսության տեսքով: Հանդիպմանն այս անգամ ներկա էր 180 հոգի:


«Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներն արդեն ձևավորել են կայուն համայնք․ մինչ այս տարբեր մարզերում կայացած 18 հանդիպումներին մասնակցել է 842 գաղափարակից կրթարշավական Հայաստանի բոլոր մարզերից։ Շարժումը, որը նախաձեռնել է տիկին Հակոբյանը, ձնագնդիի էֆեկտով շարունակաբար ընդլայնվում է՝ ներգրավելով նոր մարդկանց, ովքեր կիսում են կրթության և հատկապես ինքնակրթության կարևորության գաղափարը։



Մատենադարանում կայացած այսօրվա հանդիպումը առաջինն էր այս ձևաչափով, բայց այն ևս, ինչպես մարզային հանդիպումները, աչքի ընկավ անմիջականությամբ և ակտիվ հարցուպատասխանով։ Մասնակիցները հղեցին կրթության և ժամանակակից մարտահրավերների հետ կապված հարցեր, որոնք շարժման կենտրոնական կոմիտեի անդամ Համլետ Մազմանյանի համակարգմամբ բարձրաձայնվեցին:



«Կրթվելը նորաձև է» շարժումը շարունակում է զարգանալ՝ ընդգրկելով ավելի լայն լսարան և խթանելով կրթվելու նոր մշակույթի ձևավորումը»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։
