Շնորհավոր երկնային ծնունդդ, Սպարապետ

Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի 66-ամյակն է…

Նա իր կյանքը նվիրեց հայրենիքին՝ կանգնելով մեր բանակի հիմնադրման ակունքներում, առաջնորդելով հայոց մարտիկներին դեպի հաղթանակ։ Նրա անվամբ ենք հիշում մեր անցյալի հերոսական պահերը, նրա ձայնով են դեռ հնչում հայրենասիրության պատգամները։

Սպարապետը միայն մեկ սերունդին չպատկանեց, նա հավերժական է, ապրում է հայոց բանակի յուրաքանչյուր զինվորի մեջ, ապրում է մեր միասնականության, տոկունության և պայքարի պատրաստակամության մեջ։

Շնորհավոր երկնային ծնունդդ, Սպարապետ։

Քո անունը միշտ կմնա անմոռանալի, քո գործը՝ անմար, իսկ հիշատակդ՝ հավերժ։

???????? Փառք ու պատիվ քեզ, քո հիմնած բանակին ու քո մարտական ընկերներին… ????????

 

Այս թեմայով
am