Էն օրը տեսա՝ ոնց որ այդ մեքենան ավելի շատ փոշի է բարձրացնում քան կլանում. Տիգրան Ավինյանը՝ քաղաքապետարանի փոշեկուլ մեքենաների մասին
«Մեր հին փոշեկուլ մեքենաներն այս եղանակային պայմաններում կարծես թե այդքան էլ էֆեկտիվ չեն, քանի որ ջուր չեք կարողանում բաց թողնել, փոշին բարձրանում է»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը բացատրեց,որ ջերմաստիճանը 0-ից ցածր լինելու պատճառով ջրի համակարգը չեն կարողանում միացնել և փոշի է բարձրանում։
«Էն օրը, որ ես էլ Մաշտոցի փողոցով իջնում էի. տեսա՝ ոնց որ ավելի շատ փոշի է բարձրացնում այդ մեքենան քան, կլանում»,-ասաց Ավինյանը։
Նա հայտնեց, որ հատկապես ինտենսիվ երթևեկության ժամանակ այդ փոշեկուլ մեքենաները նպատակահարմար չէ օգտագործել և հարցրեց, թե նոր ձեռք բերվող մեքենաները երբ են հասնելու մայրաքաղաք։
Կատվալյանն ասաց, որ մեքենաները կհասնեն մարտի վերջին տասնօրյակում։