ԿԽՄԿ աշխատակիցները փետրվարին այցելել են Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում փետրվարին կրկին տեսակցել են հաստատված և Ադրբեջանում պահվող բոլոր հայերին։ Այս մասին 24News-ին հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։

Ամատունու խոսքով, հերթական հանդիպումն է եղել, տեսակցություններն անցել են առանձնազրույցների ձևաչափով, յուրաքանչյուրին տրվել է հնարավորություն կապ հաստատել հարազատների հետ:

Այլ մանրամասներ չներկայացվեցին։

Այս թեմայով
am