ԼՂ-ից տեղահանված ընտանիքները կարող են դիմել բնակարանային աջակցության ծրագրին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն ընտանիքները, որտեղ կան 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ծնված երեխաներ կարող են դիմել ԼՂ բնակարանային պետական աջակցության ծրագրին:
Դիմելու համար անհրաժեշտ է այցելել այս հղմամբ` https://housing.socservice.am/:
Ծրագրի շրջանակում իրականացվել են բարեփոխումներ, որոնք կապված են ՀՀ-ում ծնված երեխաների նույնականացման հետ: