ԱԺ անվտանգության աշխատակիցը ոլորել է լրագրողի ձեռքերը` ընդհատելով հարցազրույցը նախարարի հետ

Ազգային ժողովի անվտանգության աշխատակիցը «Հրապարակ» թերթի լրագրող Լուսինե Շահվերդյանի ձեռքերը ոլորելով արգելել է հարցազրույց իրականացնել Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ:

Լրագրողի խոսքով՝ հանգիստ հարցազրույց է ընթացել, ընթացքում հարցից խուսափելու համար նախարարը շարժվել է միջանցքով, լրագրողը երբ շարունակել է հարցը, անվտանգության աշխատակիցը ընդհատել է այն, ոլորել ձեռքերը, ապա քարշ տալով հեռացրել տարածքից՝ թույլ չտալով հարցազրույցը շարունակել:

 

Անվտանգության աշխատակիցը պատճառաբանել է, որ նախարարը չի ցանկանում հարցազրույց տալ, մինչդեռ Սրբուհի Գալյանը նման բան չի ասել:

Արդարադատության նորանշանակ նախարարը ներկա է եղել լրագրողի հանդեպ բռնությանը, սակայն հեռացել է առանց միջամտելու:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Այս թեմայով
am