ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆ ԵՌԱԲԼՈՒՐ

Հոկտեմբերի 27–ի ոճրագործության 25–րդ տարելիցի օրը ՀՀ իշխանության մի քանի ներկայացուցիչներ, ԵԿՄ անդամներ, Եռաբլուրում ծաղկեպսակ խոնարհեցին ոճրագործության զոհերի հիշատակին։ 

«Եռաբլուր» պանթեոն եկած հոգևորականները հիշատակի կարգ մատուցեցին զոհվածների հոգիների հանգստության համար։ 

1999թ.-ի հոկտեմբերի 27-ին հանցախումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Մանրամասները՝ տեսանյութում

Այս թեմայով
am