«Դոմուսում» հրդեհի հետևանքով այս պահին տուժածներ չկան․ այրվում է 2․500-3․000 քմ տարածք. ՆԳՆ խոսնակ

Այս պահի դրությամբ տուժածներ չկան. լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհին:

Նա նշեց, որ հրդեհի պատճառները միայն քննությունից հետո պարզ կլինեն, միաժամանակ բացառեց պայթյունի մասին տեղեկությունը։ 

«Այս պահի դրությամբ մեր տեղեկությունն այն է, որ ներսում ովքեր եղել են, դուրս են եկել»,-ասաց նա։

Նարեկ Սարգսյանի խոսքով՝ ՆԳՆ 17 մարտական հաշվարկ է աշխատում և նոր մարտական հաշվարկներ են միանում հրդեհաշիջման աշխատանքներին։  

«Այս պահի դրությամբ այրվում է 2․500-3․000 քմ տարածք, այրվում են շինանյութ, կահույք, տեխնիկա։  Նախնական տվյալներով, կարող եմ ասել, որ հրդեհը սկսվել է պահեստային հատվածից»,- ասաց Սարգսյանը:

Այս թեմայով
am