Արցախի ժողովրդի անունից բանակցել են ՀՀ իշխանությունները, այդ հարցը հիմա նույնպես ՀՀ իշխանության խնդիրն է․ Սամվել Շահրամանյան

Արցախի ժողովրդի անունից առնվազն վերջին տասնամյակներում բանակցել են Հայաստանի Հանրապետության իշխանությունները։ Մենք համարում ենք, որ Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելը նույնպես Հայաստանի Հանրապետության իշխանությունների խնդիրն է։ Այս մասին քիչ առաջ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։


«Մենք պատրաստ ենք այս հարցում բանակցել բոլոր շահագրգիռ կառույցների հետ։ Հարցին, թե ինչպես կարելի է հարցը բերել միջազգային օրակարգ, ես տեսնում եմ մեկ տարբերակով ու նորից ասում եմ՝ Հայաստանի միջոցով։ Հայաստանի իշխանությունները ամեն ինչ պիտի անեն արցախցիների իրավունքները պաշտպանելու համար, խոսքը այո, նաև հարցը միջազգային օրակարգ բերելու մասին է»,- ասել է նա։

Այս թեմայով
am