Կհստակեցվեն եղբայրների կողմից նույն զորամասում ծառայելու պայմանները
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթն է: Նախատեսվում է հստակեցնել եղբայրների կողմից նույն զորամասում ծառայության նշանակվելու պայմանները, «Պատիվ ունեմ» ծրագրով ուսումնառություն անցնողների համար պարտադիր զինծառայությունից ազատման կամ առողջական վիճակի պատճառով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու պատճառով տարկետման հիմք ձեռք բերելու դեպքում օրենքով սահմանված տուժանքը չկիրառելու պայմանը և այլ հարցեր:
Տեսանյութը՝այստեղ