«Ոստիկանությունը իր պարտքն է իրականացրել». Անահիտ Ավանեսյան

«Բաղրամյան պողոտայում ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախման հետևանքով տուժած 8 անձ այս պահի դրությամբ գտնվում է հիվանդանոցում»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Վիրահատված մեկ պացիենտի վիճակը բավարար է գնահատվում, մյուսներն էլ, կարծում եմ, այս 1-2 օրվա ընթացքում դուրս կգրվեն»,-հավելեց նա։

Նախարարի կարծիքով ոստիկանությունը գործել է համաչափ, իրականացրել է իր պարտքը՝ պաշտպանելով հասարակական կարգը։

Այս թեմայով
am