«ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» Համահայկական մրցանակաբաշխությունը Վենետիկում. (լուսանկարներ)

Իտալիայի հեքիաթային Վենետիկ քաղաքի 15-րդ դարի թագավորական պալատում, «Պրեստիժ Մեդիա» ընկերությունը կազմակերպել էր «PRESTIGE» Համահայկական մրցանակաբաշխություն։ Այս նշանավոր միջոցառումը համախմբել էր հանրային, մշակույթի, արվեստի, առողջապահության և գործարար աշխարհի առաջնորդներին, ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: 

Առաջին անգամ հեքիաթային Վենետիկը մեկտեղեց հայ մշակույթի, արվեստի, բիզնեսի, առողջապահության բնագավառի արժանավորներին:
«ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ» անվանակարգում մրցանակներ ստացան իրենց բնագավառում առաջատար եւ խոշոր ընկերություններ, առողջապահության ոլորտի նվիրյալներ, արժեք ստեղծող գործարարներ, հասարակական եւ մշակութային գործիչներ։ 

««PRESTIGE» Համահայկական մրցանակաբաշխության նպատակն է գնահատել հայ ժողովրդի օրինակելի, տաղանդավոր, նվիրյալ և հեղինակավոր զավակներին, ովքեր հանդիսանում են մեր ազգի իսկական հիմնասյուները, ովքեր մարմնավորում են իրենց հավատարմությունը հայրենիքին և հետևողականորեն հանրահռչակում են Հայի անունը ամբողջ աշխարհում։ Կարծում եմ այս նախաձեռնությունը կամրապնդի Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները, կզարգացնի հայ գործարար կապերը, բժիշկների նորագույն նվաճումները հանուն մեր երկրի ու պետության զարգացման ու հզորացման»,- իր բացման խոսքում նշեց «PRESTIGE» համահայկական մրցանակաբաշխության հեղինակ և կազմակերպիչ, «Պրեստիժ Մեդիա» ՍՊԸ հիմնադիր ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ։ 

«Պրեստիժ Մեդիա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020թ.-ին՝ Սեդա Գասպարյանի կողմից և ներկայացնում է հայկական հեղինակավոր «PRESTIGE» ամսագիրը։ Արդեն շուրջ 25 տարի Սեդա Գասպարյանի կողմից մեդիա ոլորտում մի շարք նախագծերի հեղինակումն ու կազմակերպումն ի վերջո բերեց տրամաբանական հանգուցալուծման` մասշտաբային մրցանակաբաշխության կազմակերպման, որից առաջինին պատիվ ունենք մասնակցելու բոլորս: Այս տարիների ընթացքում «Պրեստիժ Մեդիա» ընկերությունը տպագրել է ամսագրի 21 հերթական համար 3000-5000 օրինակով։ Ամսագիրը ներկայացնում է լավագույն եւ առաջատար ընկերություններին, հայ հեղինակավոր գործիչներին։ «PRESTIGE» ամսագրի առաջիկա համարը բացառիկ իրավունքով նվիրված է հայ մեծանուն շանսոնյե, երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին։ 

Մրցանակաբաշխությունը վարում էր անզուգական Նազենի Հովհաննիսյանը: 

Միջոցառումը տեղի ունեցավ Վենետիկում, Ca’Sagredo 15-րդ դարի թագավորական պալատի ազնվական նստավայրում։

Ներկայացնում եմ այս տարվա «ՏԱՐՎԱ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ 2024» Համահայկական մրցանակաբաշխության մրցանակակիրներին:
 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Այս թեմայով
am