Եթե ուզենայի հանդիպել, բիրտ ուժերին կասեի՝ գցեք բագաժնիկը, բերեք հանդիպեմ. վարչապետը՝ Բագրատ Սրբազանի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երբեք ոչ մեկին չի միջնորդել, չի լիազորել հանդիպել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ։ Այս մասին- նա ասել է այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

«Նման հարց չեմ բարձրացրել։ Եթե այդ անձի (Բագրատ Սրբազանի-խմբ․) հետ հանդիպելու ցանկություն ունենայի, մեկ ամիս է՝ հետևիցս փողոցներում գալիս է՝ հանդիպենք, հանդիպենք, կհանդիպեի։

Եթե ուզենայի հանդիպել, բիրտ ուժերին կասեի՝ գցեք բագաժնիկը, բերեք հանդիպեմ, բայց այդպիսին չեմ, և որպես օրինապահ քաղաքացի և հայ առաքելական եկեղեցու հետևորդ՝ նման բան չեմ անի։

Լավ է՝ Неуловимый Джо-ի անեկդոտն անգիր էր արել, պատմեց։ Դա իր մասին է։ Թող Աստծուն հավատա, ինձ հավատալ պետք չի»,-նշել է նա:

 

 

Այս թեմայով
am