«Ոստիկանին, իր աշխատանքը կատարելու համար, չի կարելի դատել». վարչապետ

«Մեծաքանակ ոստիկաններ են հավաքվել ԱԺ շենքի մոտ, մտավախություն ունե՞ք, որ գործողություն կարող է իրականացվել»,- ԱԺ-ում դիմելով վարչապետ Փաշինյանին, հարցրեց Meganews.am-ի  լրագրողը: «Եթե ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը նման միջոցառում են նախաձեռնում, առնվազն նշանակում է՝ նրանք ունեն օպերատիվ տեղեկություն, որ որոշ խմբերի կողմից հնարավոր են սադրանքներ... Ոստիկանությունն ուժային կառույց է ու երբեմն լինում են դեպքեր, որ որոշակի ուժ է գործադրում, հետո ասում են՝ բա էդ ոստիկաններին ինչի՞ չեն դատում. ոստիկանին, իր աշխատանքը կատարելու համար, չի կարելի դատել»,- հայտարարեց Փաշինյանը:

Այս թեմայով
am