ՀՈՒՍՈ ԱՌԱԳԱՍՏ 2024 ՛՛ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍԻ 20-Ը ՍՊԱՍՈՒՄ Է ԺԱՆՐԻ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Հեղինակային երգի սիրահարների, սկսնակ հեղինակ-կատարողների և ընդհանրապես մշակութային կյանքի ակտիվ մասնակիցների համար «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը և «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորումը հայտարարել են «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային փառատոնի մեկնարկը։
Երգի՝ խոսքի ուերաժշտության հեղինակներին, կիթառի նվագակցությամբ այն կատարողներին և այս տարի ևս բոլոր նրանց, ովքեր կիթառի նվագակցությամբ կատարում են արդեն իսկ սիրված (բարդ ժանրում) հեղինակային երգերը տրված է հերթական և բացառիկ հնարավորություն՝ դառնալու փառատոնի մասնակից և բարդերի ընտանիքի լիիրավ անդամ։ Դրա համար ընդամենը պետք է մինչև հունիսի 20-ը լրացնել հայտադիմում և ուղարկել սեփական կատարման ձայնագրությունը: Նախընտրական փուլը կամփոփվի համերգային ծրագրով,որը տեղի կունենա հունիսի 28-ին՝ ՛՛Մետրո՛՛թատրոնում :
Իդեպ համերգի մուտքն ազատ է: Այստեղ փառատոնի ժյուրիի ընտրած լավագույն հեղինակ-կատարողները և պարզապես կատարողները կստանան «Հուսո առագաստ -2024» փառատոնիեզրափակչին մասնակցելու հնարավորություն: Այն տեղի կունենա հուլիսի 19-ից 21-ը Սևանում, ՇորժայիWishUp լողափում։ Մասնակիցների եռօրյա կեցությունը, համերգաշարերին մասնակցությունը և վարպետաց դասերն ամբողջապես հոգում են փառատոնի կազմակերպիչները։ Երկօրյա համերգային ծրագրերի ընթացքում հանդես կգան 2024թ. ՛՛լավագույն տասնյակի՛՛ ներկայացուցիչները, արտերկրից ժամանած հյուրերը և տարբեր սերունդների հայ հեղինակ-կատարողները: Համերգները կամփոփվեն մեծ գալահամերգով՝հավաստագրերի, շնորհակալագրերի ուխորհրդանշական նվերների հանձնման հանդիսավոր արարողությամբ։
Հիշեցնենք՝ ՛՛Հուսո առագաստը՛՛ փառատոնը կազմակերպվում է 2015 թվականից և այս ընթացքում հասցրել է բազմաթիվ սկսնակ ստեղծագործողների տրամադրել բեմահարթակ: Նրանք պարբերաբար մասնակցում են տարբեր համերգների և ,անգամ, հանդես գալիս մենահամերգներով:
Հայտադիմումների և մասնակցության մասին առավել մանրամասն կարող եք իմանալ BARD FESTARMENIA ֆեյսբուքյան էջից: