Շահագրգռված ենք ԱՄՆ-ի հետ ուսումնասիրել ՀՀ-ի պաշտպանական վերափոխման համար հետագա համագործակցության հնարավորությունները. ԱԳ նախարար

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ շահագրգռված են ԱՄՆ-ի հետ ուսումնասիրել Հայաստանի պաշտպանական վերափոխման համար հետագա համագործակցության հնարավորությունները։

«Մենք շահագրգռված ենք ՀՀ-ի պաշտպանական վերափոխման համար համագործակցության հետագա հնարավորությունների ուսումնասիրմամբ»,-հայտարարեց Միրզոյանը։

Նա նշեց, որ պաշտպանության համագործակցության մասով կարող է գոհունակությամբ փաստել մեկ օրինակ՝ ինչպիսին է՝ 2023թ.-ի «Արծիվ գործընկեր» զորավարժության անցկացումը։

Այս թեմայով
am