Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ (Տեսանյութ)
Կարևորելով Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտումը, մարզերում բիզնեսի և անհատների համար նոր հնարավորությունների ստեղծումն ու դինամիկ զարգացումը` Ամերիաբանկը երկրորդ տարին անընդմեջ իրականացնում է հատուկ նախագիծ` նախատեսված մարզերում գործող ընկերությունների և անհատ աշխատակիցների համար:
Արշավի շրջանակում այն ընկերությունները և անհատները, որոնք կդառնան Ամերիաբանկի հաճախորդ և կսկսեն իրենց աշխատավարձը ստանալ Ամերիաբանկի քարտով, կունենան մի շարք արտոնություններից օգտվելու հնարավորություն: