Փրկարարները նույնականացրել են ուղղաթիռի բոլոր զոհերի մարմինները

Փրկարարները նույնականացրել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման  հետևանքով զոհվածների մարմինները, հաղորդում է Tasnim-ը՝ հղում կատարելով երկրի արտակարգ իրավիճակների կազմակերպության ղեկավար Մոհամադ Հասան Նամիին։

«Չնայած նրան, որ զոհերի մարմիններն այրվել են, փրկարարները նույնականացրել են դրանք և հանձնել շտապօգնության բրիգադներին»,- ասել է Նամին։

Նրա խոսքով՝ զոհերի մարմինները տեղափոխվել են Թավրիզ։ Նշվում է, որ գենետիկ փորձաքննություն չի անցկացվի։

Այս թեմայով
am