Շատերն արցունքն աչքերին ասում են՝ եթե սա էլ չստացվի, հեռանալու ենք երկրից, Բագրատ Սրբազան

Այսօր՝ ժամը 16:00-ին պետք է ներկա լինենք Ազատության հրապարակում և մեր խաղաղ, բայց հուժկու ընդվզումն արտահայտենք։ Այս մասին հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը՝ կոչ անելով միջազգային հանրության ներկայացուցիչների ներկայությամբ բողոք արտահայտել Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման իշխանությունների գործողություններին․
«Քաղաքացիներ, դուք, ձեզնից յուրաքանչյուրը հնարավորություն ունի լինել այնտեղ և արտահայտել իր անհամաձայնությունը, իր բողոքը՝ հստակ ցույց տալով, որ մենք համաձայն չենք այն քաղաքականության կամ ռազմավարության հետ, որը կոչեք ինչպես ուզում եք, որը վերաբերում է սահմանազատման և սահմանագծման ապօրինի գործընթացին»,- նշել է նա։
Բագրատ Սրբազանի համոզմամբ՝ շարժումը չի մարել ու չի մարելու, իզուր են մտահոգությունները։ Սրբազանը նշեց, որ շատերը նույնիսկ արցունքն աչքերին են իրեն մոտենում ու ասում՝ եթե սա էլ չստացվի, հեռանալու են երկրից։