Լրագրող, նախկին ավագանու անդամ` Նանա Սարգսյանը իր Ֆեյսբուքյան էջում կոչով դիմել է Բագրատ Սրբազանին
Լրագրող, նախկին ավագանու անդամ` Նանա Սարգսյանը իր Ֆեյսբուքյան էջում կոչով դիմել է Բագրատ Սրբազանին:
Հարգարժան Սրբազան, ամենայն հարգանքով և մեծարումով, բայց խնդրում եմ այլևս մի ասեք , որ մեզ միացավ էսինչ էնինչյանը ` դերասան, երգիչ , կամ չգիտեմ ինչ։
Այնտեղ կանգնած մարդիկ` բոլորը անհատներ են ու միացել են։ Այդ դեպքում հատ հատ անունները պիտի տա՞ք։
Չեմ կարծում, որ ինչ որ դերասան կամ երգիչ ինձանից ու իմ ընկերներից առավել են և շեշտել նրանց ներկայությունը առնվազն իմ մոտ ոչինչ չի փոխում ու չի ոգևորում։ Հակառակը մի տեսակ անկարևոր եմ համարում նրանց, որովհետև շատ լավ գիտեմ, երբ են միանում, տեսախցիկի մոտով "պատահաբար" անցնում նույն տեքստը անգիր արած ասում ու վերջում հուզվում։
Թողեք մաքուր գնանք առաջ։
Հա ու ի դեպ, Էլի շատ կարևոր մարդ է միացել իր թիմով ու կուսակցությամբ, ինչու՞ այդ մարդու անունը չեք տալիս։ Չի կարելի իր անունը բարձր ասե՞լ )))))։