Սրբազանների առաջնորդում. հավատ առ Աստված ու միասնություն

Մայիսի 8-ը հայության համար վերջին երեսուն տարիներին հաղթանակի խորհրդանիշն էր: Շուշին էինք ազատագրել, որը չորս տարի առաջ նենգաբար հանձնվեց թշնամուն:

Մայիսի 8-ն այս տարի ոչ միայն Շուշիի կորստի ցավով էր լցված, այլև հույսով՝ Բագրատ և Միքայել Սրբազանները ելել են ոտքի, առաջնորդում են համաժողովրդական շարժում, որն ընդդեմ ստի ու կեղծիքի է, խավարի ու արժեզրկման է, ընդդեմ Հայաստանի թրքացման է, ընդդեմ հային ընդամենը ցեղատեսակ վերածելու է:

Այսօր՝ մայիսի 9-ին, Սրբազանների առաջնորդած քայլերթը կհասնի մայրաքաղաք Երևան: Բոլոր խնդիրների աղբյուրը միշտ եղել է Երևանում և բոլոր լուծումները միշտ գտնվել են Երևանում: Սպասենք վաղվան և տեսնենք, թե ի՞նչ է սպասվում մեզ այս անգամ:

Այս թեմայով
am