Պայքարի 4-րդ օրվա երթն այսօր ավարտվեց Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Վերածննդի հրապարակում
«Մարդիկ կտեղավորվեն այստեղ, կխոսենք, կզրուցենք։ Մեզ բարի ընթացք»,– ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Չնայած եղանակն այդքան էլ բարենպաստ չէ` կարկուտ և անձրև է տեղում, սակայն քաղաքացիները շարունակում են իրենց պայքարը։
Մայիսի 8-ին շարժումը ժամը 13։00-ից կուղևորվի Աբովյան քաղաք, որտեղ երեկոյան լինելու է երիտասարդաց գիշեր։