Մինչ այս պահը սահմանազատումն ի շահ մեզ է եղել․ Կիրանցի վարչական ղեկավար
Կիրանց գյուղում իրականացվող սահմանազատման գործընթացն այս պահին որոշ ժամանակով սառեցված է, քանի դեռ կամրջի մասով վերջնական որոշում չկա, լրագրողներին հայտնեց Կամո Շահինյանը։
Ըստ նրա՝ այս պահի դրությամբ ոչ մի տարածք, որի համար սեփականաշնորհման վկայական կա, չի անցել Ադրբեջանին։ Նա հավելեց, որ մինչ այս պահն իրականացված գործընթացից գոհ է։