Լևոն Քոչարյանի օգնականը ներկայացել է ոստիկանություն․մանրամասներ. Irakanum.am

ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝  Արթուր Սուքոյանը ներկայացել է ոստիկանություն։ Այս մասին փոխանցում են Irakanum.am-ի աղբյուրները։ Մեզ հասած տեղեկատվության համաձայն Սաքոյանը ինքնակամ է որոշել ներկայանալ ոստիկանություն։

Նշենք, որ ԱԺ–ում միջադեպ էր տեղի ունեցել պատգամավորի օգնականի և civic.am–ի լրագրողի միջև։  Այդ լրատվամիջոցը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և ըստ այդ լրատվամիջոցի լրագրող Դավիթ Լևոնյանի Լևոն Քոչարյանի օգնականը խորհրդարանի բակում իրեն հարվածել և հայհոյել է։ Պատճառն այն է, որ Դավիթը տեսանյութ էր պատրաստել, որտեղ առանց փաստերի Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին մեղադրել էր «ռուսական ագենտ» լինելու մեջ, և միլիոնավոր դոլարներ ստանալու ու պատերազմ հրահրելու մեջ։

 Irakanum.am

Այս թեմայով
am