Իրավիճակը՝ Բաղանիս-Նոյեմբերյան ճանապարհին
Ինչպես արդեն հայտնել էինք Տավուշի մարզի Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը և իրենց անհամաձայնություն են հայտնում հրապարակված սահմանազատման տարբերակին։
Քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաև ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․ «Այս պահին գտնվում եմ Տավուշում: Բաղանիսի և Կիրանցի բնակիչները տարբեր հատվածներում փակել են Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը»։