Միացյալ Թագավորությունը քննարկում է Հայաստան անօրինական միգրանտներ ուղարկելու հարցը
Միացյալ Թագավորությունը բանակցություններ է վարում Հայաստանի, Կոտ դ' Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ՝ անօրինական միգրանտներ ուղարկելու հետ կապված: Նախատեսվում է օգտագործել այն նույն սխեման, որի շուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերվել Ռուանդայի հետ։
Այս մասին հաղորդում է The Times-ը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության փաստաթղթերը: