DDF24. Ամերիաբանկը շարունակում է թվային փոխակերպման իր ճանապարհը

Doing Digital միջազգային ամենամյա ֆորումըԵրևանում այս տարի կայացավ «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով։ 

Ֆորումի նպատակն էր ներկայացնել թվային փոխակերպման վերջին միտումները ֆինանսական և այլ ոլորտներում, առաջատար մասնագետների ելույթների և պանելային քննարկումների միջոցով ուսումնասիրել թվային ապագան ֆինթեքում և տնտեսության մեջ: Ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար ընկերություն Ամերիաբանկն արդեն երկրորդ տարին ֆորումիկողքին է, այս տարի որպես ֆինթեք գործընկեր: 

Ֆորումի գլխավոր խոսնակը հայտնի ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներդարձած մի շարք գրքերի հեղինակ Բրեթ Քինգն էր։ Խոսնակների շարքում էին նաև Deloitte-ի  ռիսկերի և ֆինանսական գծով խորհրդատու ՌասմուսՆիելսենը, Visa-ի CEMEA-ի ավագ տնտեսագետ Մոհամեդ Բարդաստանին, Just Better, People GrowthOrganization-ի գործադիր տնօրեն Դիրք Օլմայերը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Ամերիաբանկի Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը, Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը,Ֆինանսական տեխնոլոգիաների գլոբալ ինստիտուտի խորհրդի անդամ Արմեն Հարությունյանը և այլք: 

Ֆորումի ֆինթեք գործընկեր Ամերիաբանկը դեռ տարիներ առաջ է սկսել թվային փոխակերպման իր ճանապարհը` կանխատեսելով, որ բիզնեսի թվայինփոխակերպումը կենսական նշանակություն էունենալու տնտեսական աճը խթանելու ևհամաշխարհային շուկայում մրցունակ մնալուհամար։

Միջոցառման կազամակերպիչը SPRING PR ընկերությունն է։ Մանրամասները` տեսանյութում։

 

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր: 

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն  բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am: 

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

1

Այս թեմայով
am