«Մի հատ քիչ թե շատ առողջ թեղի էինք թողել, բնակիչները բողոքեցին, ասին` եկեք կտրեք». Տիգրան Ավինյան
Քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ զրույցելու դուրս եկած Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե իրենք որևէ առողջ ծառ չեն կտրում: «Գիտնականներն, ովքեր շատ թե քիչ հասկանում են, խորհուրդ են տալիս... Բոլոր կտրվող ծառերը թեղի են... Ժողովուրդ, եթե չեք լսելու, ես գնամ... Ամբողջ Թումանյան փողոցի վրա մի հատ առողջ թեղի չկար: Մի հատիկ թեղի կար, որ քիչ թե շատ առողջ էր, որոշեցինք դա թողնել, էն էլ բնակիչները բողոքեցին, թե սա՞ ինչու չեք կտրել, վրայից բլոջը թափվում է մեր բալկոնին»:
Նկատողությանը, որ սրսկել է պետք, ոչ թե հատել, արդարացավ. «Սրսկում ենք, էն աստիճանի են սրսկվում էդ ծառերը...»:
Տեսանյութն՝այստեղ