Անտառում քար չկա չէ՞, անտառում, որ քայլում ես, քարերի վրայով չես քայլում. Ավինյան

Եթե այգի ենք հիմնանորոգում, ծառեր պետք է տնկենք, ուրեմն զերծ մնանք տոմետից և քայլուղիները քարով պատելուց, այս մասին քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ընթացքում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Քարապատում, տոմետապատում, բետոնապատում տրամաբանությունը մոռանանք։ Կարելի է անել շատ ավելի պարզ՝ գրունտային տարբերակներով: Ե՛վ ֆինանսապես է ձեռնտու, և՛ միջավայրին ավելի համապատասխան կլինի։ Մասնավորապես՝ Օղակաձև 4-րդում պետք է հրաժարվենք տոմետներից ու քարից, միջավայրը պետք է ավելի բնականին մոտ լինի։ Անտառում քար չկա չէ՞, անտառում, որ քայլում ես, քարերի վրայով չես քայլում»,-ասաց քաղաքապետը։

Այս թեմայով
am