Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցների բողոքի ակցիան՝ Կառավարության շենքի մոտ

ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նրանց խոսքով՝ ինստիտուտի մոտ գտնվող ապօրինի օտարված և մի քանի անգամ վերավաճառված ջրավազանի զբաղեցրած հողատարածքում սկսվել են Երևանի քաղաքապետի թույլտվությամբ կառուցվող բազմահարկ բնակելի շենքի և ստորգետնյա ավտոկայանատեղիի շինաշխատանքները։ Պնդում են, որ շինթույլտվությունը ևս ապօրինի է։ Աշխատակիցները կառավարությունից պահանջում են դադարեցնել շինարարությունը։ Ասում են՝ աղմուկը խանգարում է, խաթարում գիտական կառույցի աշխատանքը:

Տեսանյութն՝ այստեղ

Այս թեմայով
am