Հանրահավաք՝ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման համար
Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն Ազատության հրապարակում հանրահավաք է կազմակերպել:
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի լայն շրջանակների առաջարկներն ու պահանջները ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման, բնակվարձի համար աջակցության ծրագրերի նախագծերի և այլ առնչվող ծրագրերի վերաբերյալ:
Ինչպես նախապես հայտարարվել է՝ հանրահավաքում քննարկվելու են հարցեր նաև Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների ու շահերի, ինչպես նաև դրանց պաշտպանության մեխանիզմների հետ կապված:
Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը բաղկացած է արցախյան շուրջ 40 կազմակերպություններից:
Մանրամասները՝ տեսանյութում