Քաղաքապետարանում խուզարկության հետ կապված ձերբակալություններ կլինեն
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունում։
ArmLur-ի տեղեկություններով՝ բացահայտումներ են եղել, որ կոնկրետ շինթույլտվություններ են տրվել, որոնք եղել են ապօրինի։ Նշվում է, որ ձերբակալություններ են լինելու վերոհիշյալ խուզարկությունների հետ կապված։