Երևանին է վերադարձվել «Կանազ» մշակութային համալիրը և Կասկադի վերին հատվածը

Երևանին է վերադարձվել «Կանազ» մշակութային և սպորտային համալիրը, քաղաքապետարանի գործակարգավորական նիստին այս մասին հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետը հանձնարարական տվեց ամբողջ համալիրի հիմնանորոգումն իրականացնելու համար, որպեսզի նաև քննարկեն համալիրի հետագա օգտագործման նպատակները։ «Արդեն ունենք մեր համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք պոտենցիալ կարող են այդտեղ տեղակայվել։ Նախարարությունից նաև հայտ ունենք, որն անպայման պետք է քննարկենք և հասկանանք այդ մարմինների հնարավոր տեղակայումը»,-ասաց Ավինյանը։

Նա հայտնեց նաև, որ նախորդ շաբաթվա ընթացքում Երևանին է վերադարձվել Կասկադ համալիրի վերին հատվածը՝ շուրջ 11.5 հա տարածքով։

Այս թեմայով
am